You must enable JavaScript to view this site.
This site uses cookies. By continuing to browse the site you are agreeing to our use of cookies. Review our legal notice and privacy policy for more details.
Close
Homepage > Regions / Countries > Europe and Central Asia > South Caucasus > Azerbaijan > Nagorno-Karabakh: Viewing the Conflict from the Ground

Լեռնային Ղարաբաղ. Հակամարտության դիտարկումը տեղում

Europe Report Nº166 14 Sep 2005

ԳՈՐԾԱԴԻՐ ԱՄՓՈՓՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի հակամարտությունն ամենամեծ խոչընդոտն է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման գործում: Զինադադարի տասնմեկ տարիներին կողմերն ի վիճակի չեղան կնքել անգամ մեկ փաստաթուղթ, որը նրանց ավելի կմոտեցներ խնդրի կարգավորմանը: Ինչ էլ որ արվում է միջազգայնորեն միջնորդավորված բանակցություններում, տեղական մակարդակում պատերազմի վերսկսումը թվում է իրական հնարավորություն: Անհրաժեշտություն կա հակազդել ատելության եւ «չարաբանման» պրոպագանդային, որում ներգրավվել են երկու կողմերը, եւ բաց անել հասարակ ադրբեջանցիների եւ հայերի միջեւ վստահության կառուցման հնարավորությունը, քանի դեռ չեն մարել համատեղ բնակության հուշերը, եւ բաժանումը չի դարձել հիրավի անկամրջելի:

Լեռնային Ղարաբաղն ունի անկախության ձգտումներ եւ որոշ հիմնավորվածությամբ փաստարկում է, որ ունի ժողովրդավարական կարգով ընտրված կառավարություն, որը համապատասխանում է պետականության նախապայմաններին: Սակայն, Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչած է որպես Ադրբեջանի մաս եւ իր ռազմական անվտանգության ու տնտեսական գոյատեւման առումով դեռեւս խիստ կախման մեջ է գտնվում Հայաստանից. կա համոզմունք, որ Լեռնային Ղարաբաղի բանակի կեսը համալրված է Հայաստանի քաղաքացիներով, իսկ Երեւանը ծածկում է բյուջեի 50 տոկոսը «միջպետական վարկի» միջոցով, որն ըստ էության տրվում է առանց տոկոսի եւ հավանական չէ, որ վերադարձվի: Ադրբեջանցիները չեն մասնակցում Լեռնային Ղարաբաղի քաղաքական, տնտեսական, մշակութային եւ սոցիալական հաստատություններում: Լեռնային Ղարաբաղն ունի մոնոէթնիկ հաստատություններ եւ դարձել է աշխարհի ամենառազմականացված հասարակություններից մեկը:

Զրկված լինելով իրենց տները վերադառնալու հիմնարար իրավունքից՛ Լեռնային Ղարաբաղից եւ հարակից յոթ շրջաններից տեղահանված մոտ կես միլիոն ադրբեջանցիներ, չունենալով իրենց ապագայի մասին հստակ պատկերացում խիստ կախման մեջ են Ադրբեջանի կառավարությունից: Տարիներ շարունակ տեղահանվածների նկատմամբ Բաքվի քաղաքականությունը ուղղված էր բավարարելու կարճաժամկետ կարիքներն այն ակնկալիքով, որ նրանք շուտով վերադառնալու են իրենց տները: Գրեթե ակնհայտ է, որ տեղահանվածներին ավելի սերտ ինտեգրելու ջանքերը չէին քաջալերվում՝ նրանց վիճակը քաղաքական միավորներ հավաքելու նպատակով օգտագործելու համար: Կառավարության ընթացիկ ռազմավարությունը կարեւորում է առավել կայուն լուծումները, սակայն տեղահանվածները շարունակում են մնալ ավելի աղքատ եւ կարիքավոր, քան բնակչության մյուս խավերը, պայքարելով քաղաքական կյանքում իրենց մասնակցության աճի համար՝ ոչ միայն տուն վերադառնալու հեռանկարներն արագացնելու, այլեւ իրենց ներկա վիճակը բարելավելու նպատակով:

Հայաստանի եւ Ադրբեջանի հանրային կարծիքը հակամարտության լուծման առնչությամբ ավելի քան երբեւէ տարանջատված է: Ոչինչ չի արվել երկու երկրներներում մարդկանց որեւէ համաձայնության նախապատրաստելու համար: Ղարաբաղի հայերի վստահության արտահայտումներն իրենց անկախ ապագայի հանդեպ խիստ հակասում են Ղարաբաղի ադրբեջանցիների` տեղահանված անձ լինելու իրենց վիճակի պատճառով հուսալքմանն եւ բարկությանը: Երկու համայնքներն էլ, թվում է, պատրաստ չեն համաձայնվելու հակամարտության լուծման այն քայլերին, որոնք ներկայումս քննարկվում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախատարաների կողմից՝ Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) աջակցությամբ անցկացվող բանակցություններում:

Բազմաթիվ պատմական, ժողովրդագրական, աշխարհագրական եւ տնտեսական գործոններով պայամանվորված ՝ հակամարտության գոտում եւ դրա շուրջը բնակվող ադրբեջանցիներն ու հայերը կախված են միմյանցից: Այդուհանդերձ, նրանց միմյանցից բաժանում է խորը անվստահությունը: Փոխադարձ դիվականացումը, աճող ռազմական ծախսերը, ինչպես նաեւ զինադադարի խախտման դեպքերի հաճախացումը, չարագուշակ նշաններ են այն բանի, որ խաղաղ կարգավորման ժամանակը կարող սպառվել:

Կայուն կարգավորման համար անհրաժեշտ են զուգահեռ գործընթացներ: Սույն զեկույցում հետազոտվում է, թե ներկայումս ինչպես են ապրում Լեռնային Ղարաբաղի եւ հարակից շրջանների հայ ու ադրբեջանական համայնքները, եւ ինչպիսին են վերջիններս տեսնում հակամարտության հնարավոր լուծումը: Հաջորդ զեկույցը ամփոփ գնահատական կտա ԵԱՀԿ կողմից հովանավորած դիվանագիտությանը եւ կփորձի կամրջել վերջինիս եւ տեղում ստեղծված իրադրության միջեւ ստեղծված անջրպետը՝ ներկայացնելով կոնկրետ առաջարկություններ ինչպես խաղաղ համաձայնության շրջանակներում բանակցվող հիմնական հարցերի, այնպես էլ միջհամայնքային հաշտեցման առաջընթացի ապահովման համար անհրաժեշտ քայլերի վերաբերյալ:

Թբիլիսի/Բրյուսել, 14-ը սեպտեմբերի 2005թ.

More Information