International Crisis Group
text only version

Քրայսիս Գրուփ

Միջազգային Ճգնաժամային Խումբը (Քրայսիս Գրուփ)՝ անկախ, շահույթ չհետապնդող, հասարակական կազմակերպություն է, որի անձնակազմը ներառում է հինգ աշխարհամասերը ներկայացնող ավելի քան 110 անդամներ: Նրանց գործունեությունը նպատակաուղղված է տարածաշրջանային վերլուծությունների եւ բարձր մակարդակի պրոպագանդայի միջոցով կանխելու եւ հարթելու սուր հակամարտությունները:

Քրայսիս Գրուփի մոտեցումը հիմնված է տեղերում կատարված ուսումնասիրությունների վրա: Ուժգին հակամարտությունների ժայթքման, սրման կամ վերսկսման ռիսկ ներառող երկներում կամ դրանց հարեւանությամբ գործուղվում են քաղաքական վերլուծաբանների խմբեր: Տեղերում ստացված տվյալների եւ գնահատականների հիման վրա, այդ խմբերը պատրաստում են քաղաքական զեկույցներ, որոնք ներառում են միջազգային հիմնական որոշումներ կայացնողներին ուղղված գործնական առաջարկություններ: Քրայսիս Գրուփը  հրապարակում է նաեւ «CrisisWatch» («Ճգնաժամի հսկում»)՝ տասներկու էջանոց ամենամսյա տեղեկատու, որտեղ պարբերաբար ներկայացվում են աշխարհի տարբեր վայրերում խոշոր հակամարտությունների ընթացիկ վիճակի կամ հակամարտության հնարավոր դեպքերի հակիրճ նորություններ:

Քրայսիս Գրուփի հաշվետվությունները եւ ամփոփագրերը՝ էլեկտրոնային կապի միջոցով եւ տպագրված օրինակների տեսքով առաքվում են աշխարհի տարբեր երկրների արտաքին գործերի նախարարությունների պաշտոնատար անձանց եւ միջազգային կազմակերպություններիներկայացուցիչներին, միաժամանակ դրանք հրապարակելով Քրայսիս Գրուփի  կայքում՝ www.crisisgroup.org: Քրայսիս Գրուփը  սերտորեն համագործակցում է տարբեր երկրների կառավարությունների եւ նրանց վրա ազդեցություն ունեցող կառույցների, այդ թվում նաեւ զանգվածային լրատվության միջոցների հետ՝ ճգնաժամերի իր վերլուծությունները պարզաբանելու եւ իր կողմից ներկայացված քաղաքական առաջարկներին օժանդակություն ապահովելու համար:

Քրայսիս Գրուփի  խորհուրդը, որը ներառում է քաղաքական, դիվանագիտական, գործարար եւ լրատվական ոլորտների կարկառուն ներկայացուցիչներ, ուղղակիորեն աջակցում է զեկույցները եւ առաջարկություններն աշխարհի տարբեր երկրների բարձրաստիճան քաղաքական գործիչների ուշադրությանը հրավիրելու ջանքերին: Քրայսիս Գրուփը  նախագահում է Արտաքին Կապերի Եվրոպական Հանձնաժողովի նախկին անդամ Բարնսի Լորդ Փաթենը: 2000թ. հունվարից Քրայսիս Գրուփի Նախագահի եւ Գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Ավստրալիայի Արտաքին գործերի նախկին նախարար՝ Գարեթ Էվանսը:

Քրայսիս Գրուփի  միջազգային գլխամասային գրասենյակը գտնվում է Բրյուսելում, այն ունի  ներկայացուցչական գրասենյակներ Վաշինգտոն քաղաքում (իրավաբանական անձի կարգավիճակով), Նյու Յորքում, Լոնդոնում եւ Մոսկվայում: Ներկայում կազմակերպությունը գործունեություն է ծավալում տասնհինգ տարածաշրջանային գրասենյակների  միջոցով (Ամմանում, Բելգրադում, Բիշքեկում, Դակարում, Դուշանբեում, Իսլամաբադում, Ջակարտայում, Քաբուլում, Նայրոբիում, Պրետորիայում, Փրիսթինայում, Կիտոյում, Սեուլում, Սքոփիեում եւ Թբիլիսիում), նրա վելուծաբաններն աշխատում են հակամարտության խնդիրներ ունեցող՝ չորս աշխարհամասերի ավելի քան 50 երկրներում եւ տարածաշրջաններում: Աֆրիկայում՝ Անգոլա, Բուրունդի, Փղոսկրի Ափ, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն, Էրիթրեա, Եթովպիա, Գվինեա, Լիբերիա, Ռուանդա, Սահելի շրջան, Սիերա Լեոնե, Սոմալի, Սուդան, Ուգանդա եւ Զիմբաբվե: Ասիայում՝ Աֆղանստան, Ինդոնեզիա, Քաշմիր, Ղազախստան, Կիրգիզիա, Միանմար/Բիրմա, Նեպալ, Հյուսիսային Կորեա, Պակիստան, Տաջիկստան, Թուրքմենիա եւ Ուզբեկստան: Եվրոպայում՝ Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բոսնիա եւ Հերցեգովինա, Վրաստան, Կոսովո, Մակեդոնիա, Մոլդովա, Մոնտենեգրո եւ Սերբիա: Միջին Արեւելքում՝ հյուսիսային Աֆրիկայից մինչեւ Իրան ընկած տարածաշրջանը: Լատինական Ամերիկայում՝ Կոլումբիա, Անդերի տարածաշրջան եւ Հաիթի:

Քրայսիս Գրուփը  ֆինանսական միջոցներ է հանգանակում կառավարություններից, բարեգործական հիմնադրամներից, ընկերություններից եւ անհատ բարեգործներից: Ներկայում ֆինանսական միջոցներ են տրամադրում հետեւյալ պետական դեպարտամենտները եւ գործակալությունները. «Agence Intergouvernementale de la francophonie», Ավստրալիայի Միջազգային Զարգացման Գործակալությունը, Ավստրիայի Արտաքին Գործերի Դաշնային Նախարարությունը, Բելգիայի Արտաքին Գործերի Նախարարությունը, Կանադայի Արտաքին Գործերի եւ Միջազգային Առեւտրի Դեպարտամենտը, Կանադայի Միջազգային Զարգացման Գործակալությունը, Կանադայի Միջազգային Զարգացման Հետազոտությունների Կենտրոնը, Չեխիայի Արտաքին Գործերի Նախարարությունը, Դանիայի Արտաքին Գործերի Նախարարությունը, Ֆինլանդիայի Արտաքին Գործերի Նախարարությունը, Ֆրանսիայի Արտաքին Գործերի Նախարարությունը, Գերմանիայի Արտաքին Գործերի Նախարարությունը, Իռլանդիայի Արտաքին Գործերի Դեպարտամենտը, Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալությունը, Լիխտենշտեյնի Դքսության Արտաքին Գործերի Նախարարությունը, Լյուքսեմբուրգի Արտաքին Գործերի Նախարարությունը, Նոր Զելանդիայի Միջազգային Զարգացման Գործակալությունը, Չինաստանի Հանրապետության (Թայվանի) Արտաքին Գործերի Նախարարությունը, Դանիայի Թագավորության Արտաքին Գործերի Նախարարությունը, Նորվեգիայի Թագավորության Արտաքին Գործերի Նախարարությունը, Շվեդիայի Արտաքին Գործերի Նախարարությունը, Շվեցարիայի Արտաքին Գործերի Դաշնային Դեպարտամենտը, Թուրքիայի Արտաքին Գործերի Նախարարությունը, Միացյալ Թագավորության Արտաքին Գործերի եւ Բրիտանական Համագործակցության Գրասենյակը, Միացյալ Թագավորության Միջազգային Զարգացման Դեպարտամենտը, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը:

Հիմնադրամները եւ մասնավոր հատվածի դոնոր կազմակերպությունները ներառում են. Ատլանտյան Ֆիլանտրոպներ, Նյու Յորքի Քարնեգի Կորպորացիան, Քոմփթոն Հիմնադրամը, Ֆորդ Հիմնադրամը, Ֆունդաչո Օրինետը, Fundaciցn DARA Internacional, Բիլլ եւ Մելինդա Գեյթս Հիմնադրամը, Վիլյամ եւ Ֆլորա Հյուլեթ Հիմնադրամը, Հանթ Օլթրնըթիվզ Հիմնադրամը, Կորեա Հիմնադրամը, Ջոն Դ. եւ Քաթրին Թ. ՄաքԱրթուր Հիմնադրամը, Մորիա Հիմնադրամը, Չարլզ Սթյուարթ Մոթ Հիմնադրամը, Բաց Հասարակության Ինստիտուտը, Պիեռ եւ Պամելա Օմիդյար Հիմնադրամը, Դեյվիդ եւ Լյուսիլ Փաքարդ Հիմնադրամը, Փլաուշերզ Հիմնադրամը, Սիգրիդ Ռաուզինգ Տրաստը, Ռոքֆելլեր Հիմնադրամը, Ռոքֆելլեր Մարդասիրական Խորդհրդականները եւ Հրեական Համայնքի Սարլոյի Բարեգործական Հիմնադրամը:

Հոկտեմբեր 2005թ.


Armenian translations

Լեռնային Ղարաբաղ Խաղաղության Հաստատման Ծրագիր, Եվրոպական զեկույց N°167, 11 հոկտեմբերի 2005թ.

Լեռնային Ղարաբաղ. Հակամարտության դիտարկումը տեղում, Եվրոպական զեկույց թիվ N°166, 14-ը սեպտեմբերի, 2005թ.